1 Մարտ, 2024
Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Օրվա առթիվ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությունում անցկացվեց քաղպաշտպանության համաշխարհային միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառում-դասընթաց: Միջոցառում–դասընթացի հիմնական նպատակն էր օդային հարձակման ժամանակ «Օդային տագնապ» ազդարարման ազդանշանի դեպքում Ընկերության աշխատակիցների գիտելիքների գնահատումը հետևյալ գործողությունների վերաբերյալ.
- · Արտադրական տարածքներում` դադարեցնելու բոլոր տեսակի աշխատանքները, անջատելու արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնելու սարքվորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվելու թաքստոցում:
- · Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում` տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերելու անվտանգ աշխատակարգի և պատսպարվելու թաքստոցում։
- · Ընկերությունում և հասարակական շենք-շինություններում գտնվելու դեպքում ուշադիր և հանգիստ լսելու համապատասխան հրահանգը մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվելու նշված երթուղով և պատսպարվելու թաքստոցում:
Միջոցառում-դասընթացը կազմակերպել էր քաղպաշտպանության շտաբը, որին ներկա էին Ընկերության վարչության և արտադրամասերի աշխատակիցները: Միջոցառում-դասընթացն անցավ արդյունավետ և ուսումնական մթնոլորտում։


