Հայաստանի էներգետիկայի ճգնաժամը
Սկսած 1991թ-ից, ԽՍՀՄ փլուզումից հետո և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) շուրջ ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստանի շրջափակման և մայրուղային գազատարի հաճախակի վնասումների պատճառով երկրի էներգետիկան ապրում էր սուր էներգետիկ ճգնաժամ, որը շարունակվեց է մինչև 1995թ. Հայկական ԱԷԿ-ի կրկնակի թողարկումը, երբ վերականգնվեց բոլոր սպառողների շուրջօրյա էլեկտրամատակարարումը:
Էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը արմատապես աջակցել են Հայաստանի էներգետիկայում անցկացվող կառուցվածքային փոփոխությունները: