Կանոնադրություն գնումների իրականացման կարգի մասին: 20.01.2021թ.
Կ Ա Ր Գ
«ՀրազՋԷԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՀՀ «Գնումների մասին» օրենքի, այսուհետ «օրենք» և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առ 07-03.2008թ. N238 «Ա» որոշման հիման վրա սույն կարգը սահմանում է «ՀրազՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գնումների կատարման հիմնական սկզբունքներն ու գործընթացը: Սույն կարգը չի տարածվում լիցենզավորված գործունեության հետ ուղղակի կապ չունեցող աշխատանքների, ծառայությունների և ապրանքների գնումների վրա: Գնումների կարգը համապարփակ նկարագրում է գնումների գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը: «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն իր կողմից հաստատված սույն կարգը ներկայացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և հետագայում իրազեկում դրանում կատարված փոփոխությունների և լրացումների մասին, ինչպես նաև հրապարակում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազոր մարմնի կողմից հրատարակվող տեղեկագրում (գնումների էլեկտրոնային տեղեկատու):
1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները
Պատվիրատու «ՀրազՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերություն,
Հանրայինկազմակերպություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորող ոլորտում,
Հանձնաժողով | Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
գնումներ | պատվիրատուի կողմից լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, |
բնութագրեր | պայմանագրի առարկան բնորոշող տնտեսական, որակական և տեխնիկական ցուցանիշներ, |
հրավեր | մրցույթին կամ գնանմուշների հարցմանը մասնակցելու նպատակով Պատվիրատուի կողմից մասնակցին տրամադրվող փաստաթղթերի փաթեթ, |
հայտ | մրցույթին կամ գնանշումների հարցմանը մասնակցելու նպատակով մասնակցի կողմից Պատվիրատուին ներկայացվող փաստաթղթերի փաթեթ, |
մասնակից | սույն կարգին համապատասխան գնումների գործընթացին մասնակցելու նպատակով Պատվիրատուին հայտ ներկայացրած անձ, |
ընտրված մասնակից (հաղթող) | սույն կարգին համապատասխան մրցույթում կամ գնանշումների հարցման արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, |
պայմանագիր | սույն կարգով գնումներ կատարելու նպատակով Պատվիրատուի կողմից կնքվող պայմանագիր, |
պայմանագրի կատարման ապահովում | մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից կնքվելիք պայմանագրով ստանձվող պարտավորությունների կատարման համար Պատվիրատուին տրամադրվող ապահովում, |
ապրանքներ | Պատվիրատուի կողմից լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ, ոչ նյութական ակտիվներ և ապրանքանյութական պաշարներ, |
աշխատանքներ և ծառայություններ | Պատվիրատուի լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ անձանց կողմից կատարման ենթակա գործողություններ կամ իրականացման ենթակա գործունեություն, ներառյալ վարձակալությունը կամ լիզինգը, |
հրատապ գնումներ | ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի գնումներ, որոնք հնարավոր չէր նախապես կանխատեսել և որոնց իրականացման հրատապությունով պայմանավորված ժամանակահատվածը թույլ չի տալիս գնումներն իրականացնել գնանշումներ հարցման կամ մրցույթի միջոցով, |
շուկայական գների էական փոփոխություն | շուկայական գների այնպիսի փոփոխություն, որն ողջամտորեն կանխատեսելու հնարավորության դեպքում Պատվիրատուն չէր սկսի գնումների գործընթացի իրականացումը կամ այն կիրականացներ էականորեն տարբեր պայմաններով, իսկ գնումների գործընթացին մասնակցելու մտադրություն ունեցողը Պատվիրատուին հայտ չէր ներկայացնի կամ կներկայացներ էականորեն տարբեր պայմաններով, և նման գներով պայմանագրի կնքումը կողմերից որևէ մեկին կպատճառեր այնպիսի վնաս, որը նրան զգալի չափով կզրկեր այն բանից, որին Պատվիրատուն իրավունք ուներ հավակնելու գնումների գործընթացը սկսելիս, իսկ մասնակիցը` մասնակցելիս: |
գնումների բազային միավոր | 1 (մեկ) միլիոն ՀՀ դրամ: |
2. Գնումների իրականացման սկզբունքները
Գնումների իրականացման սկզբունքներն են`
ա) գնումների իրականացման ընթացքում ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը, պաշտպանությունը և խրախուսումը,
բ) գնումների գործընթացում հնարավորինս մեծ թվով մասնակիցների ներգրավումը` բացառելով այնպիսի որակավորման չափանիշների ու բնութագրերի, գնումների այնպիսի տեսականու, քանակների ու պատվերի կատարման այնպիսի ժամկետների սահմանումը, որոնք կրում են խտրական բնույթ, ստեղծում են հակամրցակցային միջավայր կամ սահմանափակում են մրցակցությունը` անտեղի խոչընդոտելով կամ սահմանափակելով գնումներին մասնակցելու որևէ անձի իրավունքը,
գ) գնումների գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր անձանց նկատմամբ անկողմնակալ և միանման վերաբերմունքի ապահովումը:
3. Գնումներին մասնակցելու իրավունքը և մասնակիցներին առաջադրվող որակավորման չափանիշները
Գնանշումների հարցմանը կամ մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների լիազոր մարմնի կողմից հրապարակված ցուցակում`
ա) անվճարունակ են, լուծարման գործընթացում են , սնանկ են ճանաչվել կամ որոնց գույքի վրա կալանք է դրված,
բ) օրենքով սահմանված կարգով չունեն տվյալ տեսակի գործունեություն իրականացնելու իրավունք (լիզենզիա, թույլտվություն և այլն), կամ օրենքով սահմանված կարգով ենթարկվել են այնպիսի պատասխանատվության, որի հետևանքով նրանց արգելվել է հայտ ներկայացնելու պահին իրականացնել տվյալ տեսակի գործունեություն,
գ) հայտ ներկայացնելու պահին ունեն ժամկետանց պարտքեր` հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով:
Գնանշումների հարցման միջոցով կամ մրցույթով գնումների կատարելու դեպքում Պատվիրատուն կարող է մասնակիցներին ներկայացնել որակավորման չափանիշներ: Մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները կարող են վերաբերվել.
ա) պայմանագրի կատարման համար անհրաժեշտ մասնագիտական չափանիշներին,
բ) ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին,
գ) համապատասխան միջոցների և ռեսուրսների առկայությանը:
Մասնակիցը իր մասնակցության իրավունքը և որակավորման չափանիշները հավաստելու համար պարտավոր է Պատվիրատուին ներկայացնել հրավերում նշված փաստաթղթերի պատճենները: Մասնակիցը պատասխանատվություն է կրում իր կողմից տրամադրված տվյալների հավաստիության համար:
4. Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերը
Տեխնիկական բնութագրերը պետք է ներառեն գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների որակի, արդյունքների, ստանդարտների, անվտանգության, չափերի, պայմանական նշանների, փաթեթավորման, բեռնավորման և բեռնաթափման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ պահանջների հստակ նկարագրությունը` հնարավորինս բացառելով այլընտրանքային մեկնաբանություն-ները:
Տեխնիկական բնութագրերը չպետք է հղումներ պարունակեն կոնկրետ առևտրային նշաններին, ֆիրմային անվանումներին, պատենտներին, էսքիզներին կամ մոդելներին, ծագման կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագրի առարկայի բնորոշումն առանց դրանց անհնար է: Նմանատիպ հղումների օգտագործման դեպքում տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն «կամ համարժեք» բառերը:
5. Գնումների գործընթացի կազմակերպումը
5.1 Գնումների գործընթացը կազմակերպում է Պատվիրատուն` սույն կարգին համապատասխան: Այդ նպատակով Պատվիրատուն ստեղծում է գնումների հանձնաժողով, որի անդամների թիվը պետք է պակաս չլինի հինգից:
5.2 Գնումների հանձնաժողովը.
ա) հաստատում է գնանշումների հարցման կամ մրցույթների հայտարարությունների տեքստերը և հրավերների մեջ ներառվող փաստաթղթերի փաթեթները,
բ) կայացնում է որոշում` հաղթողի ընտրության սկզբունքի մասին,
գ) հաստատում է մրցույթի կամ գնանշումների գնահատման չափանիշները և այդ չափանիշներից յուրաքանչյուրի բալերի առավելագույն քանակը,
դ) բացում, ստուգում և գնահատում է ներկայացված հայտերը,
ե) կայացնում է որոշում` հրավերի պահանջները չբավարարող հայտերը մերժելու մասին,
զ) կայացնում է որոշում` գնանշումների հարցման կամ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին և հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագիր կնքելու մասին,
է) կայացնում է որոշում` գնանշումների հարցումը կամ մրցույթը չկայացած հայտարարելու կամ դադարեցնելու մասին,
ը) իրականացնում է սույն կարգով իրեն վերապահված այլ գործառույթներ:
Հանձնաժողովի անդամներին արգելվում է`
ա) կոորդինացնել մրցույթի մասնակիցների գործունեությունը, որը կարող է հանգեցնել հավասար մրցակցության պայմանների խախտմանը,
բ) լինել մրցույթի մասնակից կամ մրցույթի մասնակիցների հետ ներառված լինել նույն խմբում,
գ) բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պարզաբանումներ ստանալ մասնակցից,
դ) մրցույթի անցկացման վերաբերյալ տեղեկություններ փոխանցել դրա մասնակիցներին:
Գնումների հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումն ընդունվում է հանձնաժողովի ներկա անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:
6. Գնումների գործընթացին առընչվող փաստաթղթերի պահպանումը
Գնումների գործընթացին առընչվող բոլոր փաստաթղթերը ենթակա են պահպանման Պատվիրատուի կողմից գնումների գործընթացի ավարտից հետո երեք տարի, եթե այլ ժամկետ նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
7. Գնումների կատարման ձևերը և դրանց կիրառման պայմանները
Գնումները կարող են իրականացվել մեկ աղբյուրից, գնանշումների հարցման միջոցով կամ մրցույթով:
Գնումները կարող են կատարվել մեկ աղբյուրից, եթե.
ա) գնման ենթակա ապրանքները, աշխատանքները և ծառայությունները հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացառությամբ, լիցենզիայի առկայությամբ տեխնիկական բնութագրով կամ համագործակցությամբ ձեռք բերված վստահությամբ որակի նկատմամբ.
բ) անհրաժեշտ է կատարել հրատապ գնումներ` անկախ դրանց արժեքից,
գ) գնման արժեքը չի գերազանցում բազային միավորի տասնհինգապատիկը` ապրանքների, քսանապատիկը` աշխատանքների և ծառայությունների համար:
Գնումները կարող են կատարվել գնանշումների հարցման միջոցով, եթե գնման արժեքը չի գերազանցում գնումների բազային միավորի
ա) քսանհինգապատիկը` ապրանքների համար,
բ) երեսնապատիկը` աշխատանքների և ծառայությունների համար:
Գնումները պետք է կատարվեն մրցույթով, եթե գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքը գերազանցում է սույն կարգի 7.3 կետում գնանշումների հարցման միջոցով գնումներ` կատարելու համար ամրագրված սահմանային արժեքները:
Պատվիրատուի կողմից անցկացվող բոլոր մրցույթները բաց են:
Եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ և այն ներառված է գնումների մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում,ապա կնքվում է շրջանակային համաձայնագիր:
8. Մրցույթի կամ գնանշումների արդյունքում հաղթողի ընտրության սկզբունքները
Մրցույթի կամ գնանշումների հարցման արդյունքում հաղթող ընտրելիս Պատվիրատուն կարող է կիրառել.
ա) գնային գնահատման սկզբունքը,
բ) բալային գնահատման սկզբունքը:
8.2 Գնային գնահատման սկզբունքը կիրառելիս հաղթող է ճանաչվում մրցույթի կամ գնանշումների հրավերի պահանջներին համապատասխանող հայտ ներկայացրած այն մասնակիցը, որի հայտի գինը ամենացածրն է:
8.3 Բալային գնահատման սկզբունքի կիրառման ժամանակ հաղթող է ճանաչվում մրցույթի կամ գնանշումների հրավերի պահանջները բավարարող հայտ ներկայացրած այն մասնակիցը, որը ստացել է բալերի առավելագույն քանակը:
Ընդ որում յուրաքանչյուր չափանիշի մասով լավագույն (ամենաբարձր կամ ամենացածր ցուցանիշ ունեցող) հայտ ներկայացրած մասնակիցը ստանում է տվյալ չափանիշի համար սահմանված բալերի առավելագույն քանակը: Մնացած մասնակիցները գնահատվում են հետևյալ կերպ.
ա) եթե տվյալ չափանիշի մասով լավագույն ցուցանիշ է համարվում ամենաբարձր ցուցանիշը, ապա տվյալ մասնակցին տրվող բալերի քանակը որոշվում է այդ չափանիշի մասով տվյալ մասնակցի ունեցած ցուցանիշի և այդ չափանիշի մասով լավագույն հայտ ներկայացրած մասնակցի ունեցած ցուցանիշի հարաբերությունը այդ չափանիշի համար սահմանված առավելագույն բալերի թվով բազմապատկելու միջոցով,
բ) եթե տվյալ չափանիշի մասով լավագույն ցուցանիշ է համարվում ամենացածր ցուցանիշը, ապա տվյալ մասնակցին տրվող բալերի քանակը որոշովում է այդ չափանիշի մասով լավագույն հայտ ներկայացրած մասնակցի ունեցած ցուցանիշի և այդ չափանիշի մասով տվյալ մասնակցի ունեցած ցուցանիշի հարաբերությունն այդ չափանիշի համար սահմանված առավելագույն բալերի թվով բազմապատկելու միջոցով,
գ) տվյալ մասնակիցների ստացված բալերի գումարային քանակը որոշվում է բոլոր չափանիշների մասով ստացված բալերի գումարային քանակով:
Բալային գնահատման բոլոր չափանիշների առավելագույն բալերի գումարային քանակը պետք է կազմի հարյուր միավոր:
Բալային գնահատման չափանիշները կարող են վերաբերել.
ա) հայտի գնին,
բ) հայտի տեխնիկական առաջարկին,
գ) մասնակիցների որակավորման չափանիշներին,
դ) նախկինում նմանատիպ աշխատանքային փորձ ունենալուն
ե) վճարման ժամկետներին և պայմաններին,
զ) նախկինում պատշաճ համագործակցությանը,
է) մատակարարման ժամկետներին և պայմաններին,
ը) երաշխիքային սպասարկման ժամկետներին և պայմաններին:
Պատվիրատուն պարտավոր է մրցույթի կամ գնանշումների հրավերում նշել, որ սկզբունքով է կատարելու հաղթողի ընտրությունը: Ընդ որում, եթե Պատվիրատուն նշում է, որ հաղթողին ընտրելու է բալային գնահատման սկզբունքով, ապա մրցույթի կամ գնանշումների հրավերը պետք է ներառի նաև.
ա) այն չափանիշները, որոնք հանդիսանալու են բալային գնահատման առարկա,
բ) չափանիշներից յուրաքանչյուրին տրվելիք բալերի առավելագույն քանակը:
8.6 Այլ հավասար պայմաններում Պատվիրատուն գերակայությունը տալիս է նախկինում համագործակցությանը, տեղական արտադրողներին, մատակարարներին, աշխատանքներ կատարողներին և ծառայություններ մատուցողներին:
II. ԳՆՈւՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈւՄԸ ՄԵԿ ԱՂԲՅՈւՐԻՑ ԵՎ
ԳՆԱՆՇՈւՄՆԵՐԻ ՀԱՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
9. Գնումների կատարումը մեկ աղբյուրից
Պատվիրատուն կարող է մեկ աղբյուրից կատարել գնումներ ՀՀ օրենսդրությանը համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վաճառք իրականացնելու իրավունք ունեցող ցանկացած անձից:
10. Գնումների կատարումը գնանշումների հարցման միջոցով
Գնանշումների հարցման միջոցով գնումներ կատարելու դեպքում Պատվիրատուն գնանշումների հրավեր է ուղարկում առնվազն երկու անձի: Հրավերը պետք է պարունակի.
ա) Պատվիրատուի անվանումը, հասցեն և հեռախոսահամարները,
բ) պահանջվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների քանակը, բնութագրերը, գնումների կատարման ժամկետները և պայմանները,
գ) մասնակիցներին առաջադրվող որակավորման նվազագույն չափանիշները և մասնակցության իրավունքը հավաստող փաստաթղթերի կազմը կամ դրանց առաջադրվող պահանջները,
դ) հաղթողի ընտրության սկզբունքը,
ե) պայմանագրի գնի հաշվարկման մեթոդը և արտահայտման ձևը, արժույթը, ինչպես նաև տեղեկատվություն` փոխադրման և ապահովագրման ծախսերի, տուրքերի և հարկերի ներառված լինելու մասին,
զ) գնանշումների հայտերի ներկայացման և բացման նիստի վայրը և ժամկետները,
է) սույն կարգը,
ը) այլ անհրաժեշտ տվյալներ և տեղեկատվություն:
Պատվիրատուն, իր հայեցողությամբ, գնանշումների հարցումը կարող է իրականացնել նաև զանգվածային լրատվամիջոցներում հրավերներ հրապարակելու միջոցով:
Գնանշումների հայտերի ներկայացման ժամկետը սահմանում է Պատվիրատուն, որը չի կարող պակաս լինել հինգ աշխատանքային օրից:
Գնանշումների հայտերը ներկայացվում են փակ ծրարներով, որը ստորագրվում և կնքվում է այն ներկայացնողի կողմից: Ծրարի վրա նշվում է.
ա) ներկայացման վայրը (հասցեն), օրը, ժամը և գրանցման համարը,
բ) ներկայացնողի անվանումը (անուն, ազգանունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը,
գ)«չբացել մինչև (գնանշումների արդյունքների ամփոփման օրը, ժամը)» բառերը:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ներկայացնել գնանշման միայն մեկ հայտ, որը փոփոխման ենթակա չէ:
Պատվիրատուն գնանշումների հայտերը գրանցում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության: Գնանշման հայտի փակ ծրարի վրա Պատվիրատուն նշում է դրա գրանցման համարը, օրը և ժամը:
Մասնակիցը կարող է Պատվիրատուից պահանջել ստացական` հայտն ընդունված լինելու մասին:
Գնանշումների հայտերի ներկայացման ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Գնանշումների հայտերը բացվում են գնումների հանձնաժողովի նիստում` գնանշումների հայտերի բացմանը:
Գնանշումների հարցման արդյունքների ամփոփման նիստում գնումների հանձնաժողովը.
ա) հրապարակում է գնանշումների հայտերի ներկայացրած մասնակիցների անվանումները (անուն, ազգանունները), գնանշումների հայտերի ներկայացման ժամկետները,
բ) բացում է գնանշումների հրավերում սահմանված ժամկետում ներկայացված գնանշումների հայտերը և հրապարակավ ստուգում գնանշումների հրավերում նշված փաստաթղթերի ամբողջականությունը,
գ) հրապարակում է մասնակիցների գնանշումների հայտերի գները,
դ) կայացնում է որոշում` գնանշումների հրավերում նշված ոչ բոլոր փաստաթղթերը ներառող գնանշումների հայտերը մերժելու մասին,
ե) գնահատում է մասնակիցների որակավորման չափանիշների և մասնակցության իրավունքը հավաստող փաստաթղթերի համապատասխանությունը գնանշումների հրավերի պահանջներին,
զ) կայացնում է որոշում` գնանշումների հրավերում սահմանված որակավորման նվազագույն չափանիշներին չբավարարող և մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների գնանշումների հայտերը մերժելու մասին,
է) գնահատում է մասնակիցների ներկայացրած տեխնիկական առաջարկների համապատասխանությունը գնանշումների հրավերի պահանջներին,
ը) կայացնում է որոշում` գնանշումների հրավերում նշված տեխնիկական պահանջներին չբավարարող գնանշումների հայտերը մերժելու մասին,
թ) ստուգում է գնանշումների հայտերի գնային առաջարկներում թվաբանական սխալների առկայությունն, ինչպես նաև տառերով և թվերով գրված գումարների համապատասխանությունը,
ժ) կայացնում է որոշում` թվաբանական սխալներ, ինչպես նաև բառերով և թվերով գրված գումարների անհամապատասխանություն պարունակող գնանշումների հայտերը մերժելու մասին,
ժա) կայացնում է որոշում` գնանշումների հարցման արդյունքում հաղթող ճանաչելու և նրան պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու մասին, կամ գնանշումների հարցումը հայտարարում չկայացած:
Գնումների հանձնաժողովը գնանշումների հարցման արդյունքների ամփոփման նիստում կազմում է արձանագրություն, որը պետք է պարունակի.
ա) պահանջվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը, քանակը, բնութագրերը, գնումների կատարման ժամկետները, պայմանները և գնանշումների հրավերում առաջադրված այլ պահանջները,
բ) այն անձանց անվանումները (անուն, ազգանունները), հասցեները և հեռախոսահամարները, որոնց ուղարկվել է գնանշումների հարցմանը մասնակցելու հրավեր, եթե գնանշումը չի իրականացվել ԶԼՄ-ների միջոցով,
գ) գնանշումների հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անուն, ազգանունները), հասցեները և հեռախոսահամարները, գնանշումների հայտերի ներկայացման ժամկետները,
դ) մերժված գնանշումների հայտերի հիմնավորումները,
ե) հաղթողի անվանումը (անուն, ազգանունը) և գտնվելու վայրը, նրա ընտրության հիմնավորումը, պայմանագրի գինը և մյուս հիմնական պայմանները,
զ) գնանշումների հարցումը չկայացած հայտարարելու կամ գործընթացը դադարեցնելու դեպքում դրա հիմնավորումները,
է) գնումների հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները և պաշտոնները,
ը) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են գնումների հանձնաժողովի նիստին մասնակցած ամդամները: Եթե գնումների հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները կամ ներկա մասնակիցները գնանշումների արդյունքների ամփոփման վերաբերյալ ունեն այլ կարծիք (հատուկ կարծիք), ապա այն գրավոր կցվում է արձանագրությանը: Մասնակիցները կարող են պահանջել կազմված արձանագրության պատճեն, որը գնումների հանձնաժողովը տրամադրում է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Պատվիրատուն, բացառությամբ սույն կետի վերջին պարբերությամբ նախատեսված դեպքի, գնանշումների հարցման արդյունքների ամփոփումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հաղթող ճանաչված մասնակցին ներկայացնում է պայմանագիր կնքելու առաջարկ: Եթե հաղթողը եռօրյա ժամկետում չի ներկայանում պայմանագիրը կնքելու համար կամ հրաժարվում է պայմանագիր կնքելու առաջարկից, ապա Պատվիրատուն կարող է հաղթող ճանաչել և պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնել հաջորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին` ըստ հերթականության: Պատվիրատուն գնանշումների հարցման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկ չի ներկայացնում, եթե նրա առաջարկած գինը համեմատելի չէ տվյալ պահին գործող շուկայական գներին Պատվիրատուն եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է հաղթողին:
III. ԳՆՈւՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈւՄԸ ՄՐՑՈւՅԹՈՎ
11. Մրցույթի հայտարարության հրապարակումը
11.1 Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետությունում լույս տեսնող 1000 և ավելի տպաքանակ ունեցող թերթերից առնվազն երկուսում և լիազորված պետական մարմնի կողմից հրապարակվող տեղեկագրում (գնումների էլեկտրոնային տեղեկատու)` ոչ պակաս քան մրցույթի հայտերի ներկայացման ժամկետից քսան աշխատանքային օր առաջ:
11.2 Պատվիրատուն, իր հայեցողությամբ, կարող է մրցույթի հայտարարությունը հրապարակել այլ երկրում շրջանառվող մամուլում`ոչ պակաս քան մրցույթի հայտերի ներկայացման ժամկետից քսան աշխատանքային օր առաջ:
11.3 Մրցույթի հայտարարությունը պետք է պարունակի.
ա) Պատվիրատուի անվանումը, հասցեն և հեռախոսահամարները,
բ) պահանջվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների քանակը, բնութագրերը, գնումների կատարման ժամկետները և պայմանները,
գ) մասնակիցներին առաջադրվող որակավորման նվազագույն չափանիշները և մասնակցության իրավունքը հավաստող փաստաթղթերի կազմը կամ դրանց առաջադրվող պահանջները,
դ) հաղթողի ընտրության սկզբունքը,
ե) մրցույթի հրավեր ստանալու կարգը,
զ) մրցույթի հայտ ներկայացնելու վայրը և ժամկետը, հայտի լեզուն,
է) այլ անհրաժեշտ տվյալներ և տեղեկատվություն:
12. Մրցույթի հրավերի տրամադրումը
12.1 Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հայտարարությամբ սահմանված կարգով մրցույթի հրավեր ստանալու ցանկություն հայտնած անձանց տրամադրել մրցույթի հրավեր: Մրցույթի հրավեր ստանալու ցանկություն ունեցող անձը մրցույթի հրավեր ստանալու համար Պատվիրատուին վճարում է քսանհինգ հազար դրամ, որը վերադարձման ենթակա չէ:
Եթե Պատվիրատուն մրցույթի հայտարարությունը հրապարակել է նաև այլ երկրների մամուլի միջոցներում, ապա մրցույթի հրավեր ստանալու ցանկություն ունեցող անձանց պահանջով մրցույթի հրավերը պետք է տրամադրվի նաև ռուսերեն կամ անգլերեն լեզվով:
12.2 Պատվիրատուն մրցույթի հրավերը տրամադրում է սույն կարգի 12.1 կետում նշված վճարն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
13. Մրցույթի հրավերի բովանդակությունը
Մրցույթի հրավերը պետք է պարունակի.
ա) պահանջվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների քանակը, բնութագրերը, գնումների կատարման ժամկետները և պայմանները,
բ) մասնակիցներին առաջադրվող որակավորման չափանիշները և մասնակցության իրավունքը հավաստող փաստաթղթերի կազմը կամ դրանց առաջադրվող պահանջները,
գ) հաղթողի ընտրության սկզբունքը,
դ) պայմանագրի գնի հաշվարկման մեթոդը և արտահայտման ձևը, արժույթը, ինչպես նաև տեղեկատվություն` փոխադրման և ապահովագրման ծախսերի, տուրքերի և հարկերի ներառված լինելու կամ չլինելու մասին,
ե) մրցույթի հայտ ներկայացնելու վայրը և ժամկետը, հայտի լեզուն,
զ) մրցույթի հայտերը բացելու օրը, ժամը և տեղը,
է) կնքվելիք պայմանագրի նախագիծը,
ը) սույն կարգը,
թ) այլ անհրաժեշտ տվյալներ և տեղեկատվություն:
14. Պարզաբանումների տրամադրումը
Մրցույթի հայտերի ընդունման ժամկետից ոչ պակաս, քան յոթ աշխատանքային օր առաջ, մասնակիցը կարող է պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում: Պատվիրատուն պարզաբանումն ուղարկում է բոլոր մասնակիցներին` հարցումն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուն պարզաբանումը չի տրամադրում, եթե հարցումը կատարվել է սույն կարգով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը չի վերաբերում մրցույթի հրավերի բովանդակությանը` երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնելով հարցում կատարած մասնակցին: Մրցույթի հրավերի պարզաբանման հետ կապված բոլոր հարցերը և պատասխանները կատարվում են գրավոր:
15. Մրցույթի հայտի բովանդակությունը
15.1 Մրցույթի հայտը պետք է պարունակի.
ա) մասնակցի տեխնիկական առաջարկը,
բ) մասնակցի որակավորման չափանիշները և մրցույթին նրա մասնակցության իրավունքը հավաստող փաստաթղթերը,
գ) ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների իրականացման ժամկետները և վճարման պայմանները,
դ) մասնակցի գնային առաջարկը,
ե) մրցույթի հրավերում նշված այլ փաստաթղթեր:
15.2 Մրցույթի հայտը պետք է տպագրվի կամ գրվի չջնջվող թանաքով և նրա բոլոր էջերը պետք է ստորագրվեն մասնակցի կամ նրա կողմից լիազորված անձի (անձանց) կողմից:
15.3 Մրցույթի հայտի բոլոր փաստաթղթերը դրվում են փակ ծրարի մեջ, որը ստորագրվում և կնքվում է այն ներկայացնողի կողմից: Մրցույթի հայտի փակ ծրարի մեջ գնային առաջարկը դրվում է առանձին փակ ծրարով, որը ևս ստորագրվում և կնքվում է այն ներկայացնողի կողմից: Գնային առաջարկի փակ ծրարի վրա նշվում է այն ներկայացնող մասնակցի անվանումը (անուն, ազգանունը) և «գնային առաջարկ» բառերը:
Մասնակիցը մրցույթի հայտի ծրարի վրա նշում է.
ա) մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն),
բ) մասնակցի անվանումը (անուն, ազգանունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը,
գ) «չբացել մինչև (մրցույթի անցկացման օրը, ժամը)» բառերը:
16. Մրցույթի հայտերի ներկայացումը
16.1 Մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող անձիք, մրցույթի հրավերում նշված ժամկետներում, Պատվիրատուին ներկայացնում են մրցույթի հայտ: Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ներկայացնել միայն մեկ հայտ:
16.2 Պատվիրատուն մրցույթի հայտերը գրանցում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության: Մրցույթի հայտի փակ ծրարի վրա Պատվիրատուն նշում է դրա գրանցման համարը, օրը և ժամը: Արտերկրից ֆաքիմիլային կամ կապի այլ միջոցներով ստացված բաց առաջարկները որպես հայտ ընդունվում և գրանցվում են Հանձնաժողովի որոշման հիման վրա:
16.3 Պատվիրատուն մասնակցին տալիս է ստացական` հայտն ընդունված լինելու մասին:
16.4 Մրցույթի հայտերի ներկայացման ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում:
17. Մրցույթի հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը, հայտից հրաժարվելը և դրանում փոփոխություն կատարելը
17.1 Մրցույթի հայտը վավեր է համարվում մինչև սույն կարգին համապատասխան պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից մրցույթի հայտը հետ վերցնելը կամ հայտից հրաժարվելը, մրցույթի հայտի մերժումը, մրցույթը չկայացած կամ դադարեցված հայտարարելը:
17.2 Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետի ավարտը փոփոխել կամ հետ վերցնել այն:
17.3 Մրցույթի հայտերի ներկայացման ժամկետի ավարտից հետո, հայտերը փոփոխման ենթակա չեն:
18. Մրցույթի հայտերի բացումը
18.1 Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետում` գնումների հանձնաժողովի նիստում: Մասնակիցները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացմանը:
18.2 Մրցույթի հայտերի բացման ընթացքում գնումների հանձնաժողովը.
ա) հրապարակում է մասնակիցների անվանումները (անուն, ազգանունները), մրցույթի հայտերի ներկայացման ժամկետները,
բ) բացում է մրցույթի հրավերում սահմանված ժամկետում ներկայացված մրցույթի հայտերը և հրապարակավ ստուգում մրցույթի հրավերում նշված փաստաթղթերի ամբողջականությունը,
գ) կայացնում է որոշում` մրցույթի հրավերում նշված ոչ բոլոր փաստաթղթերի փաթեթները ներառող մրցույթի հայտերը մերժելու մասին,
դ) բացում է մասնակիցների գնային առաջարկները և հրապարակում մրցույթի հայտերի գները,
ե) կայացնում է որոշում` մրցույթի արդյունքների ամփոփման վայրի և ժամկետների մասին, որը չի կարող գերազանցել տասնհինգ աշխատանքային օրը` ներառյալ մրցույթի հայտերի բացման օրը,
զ) կազմում է մրցույթի հայտերի բացման ընթացքի վերաբերյալ արձանագրություն` նրանում նշելով հայտ ներկայացրած մասնակիցների անվանումները (անուն, ազգանունները), հայտերի ներկայացման ժամկետները, այն մասնակիցների անվանումները (անուն, ազգանունները), որոնց հայտերը մերժվել են, ինչպես նաև այն մասնակիցների անվանումները (անուն, ազգանունները), որոնց հայտերը դիտարկվելու են հետագա ստուգումների և գնահատումների փուլերում, գնումների հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, պաշտոնները և այլ անհրաժեշտ տվյալներ:
18.3 Եթե գնումների հանձնաժողովի անդամները կամ նիստին ներկա մասնակիցները ունեն կազմված արձանագրության մեջ չներառված այլ կարծիք (հատուկ կարծիք), ապա այն գրավոր կցվում է արձանագրությանը:
18.4 Մասնակիցները կարող են պահանջել արձանագրության պատճեն, որը գնումների հանձնաժողովը տրամադրում է ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:
18.5 Գնումների հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման վայրի և ժամկետների մասին գրավոր տեղեկացնում է մրցույթի հայտերի բացման ընթացքին բացակայող այն մասնակիցներին, որոնց մրցույթի հայտերը վավեր են:
19. Մրցույթի հայտերի ստուգումը և գնահատումը
19.1 Մրցույթի հայտերը ստուգվում և գնահատվում են երկու փուլով:
19.2 Գնումների հանձնաժողովը առաջին փուլի ընթացքում.
ա) ստուգում է մրցույթի հայտում ներառված փաստաթղթերում անհրաժեշտ ստորագրությունների և կնիքների առկայությունը,
բ) գնահատում է մասնակիցների որակավորման նվազագույն չափանիշների և մասնակցության իրավունքը հավաստող փաստաթղթերի համապատասխանությունը մրցույթի հրավերի պահանջներին,
գ) կայացնում է որոշում` մրցույթի հրավերում նշված որակավորման չափանիշներին չբավարարող և մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների մրցույթի հայտերը մերժելու մասին,
դ) գնահատում է մասնակիցների ներկայացրած տեխնիկական առաջարկների համապատասխանությունը մրցույթի հրավերի պահանջներին,
ե) կայացնում է որոշում` մրցույթի հրավերում նշված տեխնիկական պահանջներին չբավարարող մասնակիցների մրցույթի հայտերը մերժելու մասին:
19.3 Գնումների հանձնաժողովը կարող է անտեսել մասնակցի հայտում հայտնաբերված որևէ թերություն, եթե այն չի բերում հայտի էական փոփոխության: Եթե գնումների հանձնաժողովն անտեսում է մասնակիցներից որևէ մեկի հայտում առկա թերությունները, ապա նման մոտեցում պետք է ցուցաբերի նաև մնացած բոլոր մասնակիցների նկատմամբ:
19.4 Գնումների հանձնաժողովը հայտերի գնահատման ընթացքում կարող է մասնակիցներից պահանջել հայտի պարզաբանում: Մասնակիցը պարզաբանումը տրամադրում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Պարզաբանման պահանջը և պատասխանը պետք է լինի գրավոր և չպետք է ենթադրի առաջարկի կամ թույլատրի էական պայմանի փոփոխություն:
Պատվիրատուն մասնակիցների ներկայացրած տվյալները պետք է համարի հավաստի, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:
19.5 Գնումների հանձնաժողովը երկրորդ փուլի ընթացքում.
ա) ստուգում է մրցույթի հայտերի գնային առաջարկներում թվաբանական սխալների առկայությունը, ինչպես նաև բառերով և թվերով գրված գումարների համապատասխանությունը,
բ) կայացնում է որոշում` թվաբանական սխալներ, ինչպես նաև բառերով և թվերով գրված գումարների անհամապատասխանություն պարունակող մրցույթի հայտերը մերժելու մասին,
գ) կայացնում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու և նրան պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու կամ մրցույթը չկայացած հայտարարելու մասին:
20. Մրցույթի արդյունքների ամփոփումը
20.1 Սույն կարգի 18.2 կետի ե) ենթակետի համաձայն որոշված ժամկետում գնումների հանձնաժողովը շարունակում է նիստը, որի ընթացքում ամփոփում է մրցույթի արդյունքները և հրապարակում հաղթողին` հիմնավորելով նրա ընտրությունը, կամ մրցույթը հայտարարում չկայացած:
20.2 Մասնակիցները կարող են ներկա գտնվել մրցույթի արդյունքների ամփոփմանը:
20.3 Գնումների հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների ամփոփման մասին արձանագրություն, որում պետք է նշվի.
ա) մրցույթի արդյունքների ամփոփման վայրը, օրը և ժամը, մրցութային հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները,
բ) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը և մրցույթի հիմնական պայմանների համառոտ շարադրանքը,
գ) մերժված հայտերի հիմնավորումները,
դ) հաղթողի անվանումը (անուն, ազգանունը), գտնվելու վայրը, նրա ընտրության հիմնավորումը, պայմանագրի գինը և մյուս հիմնական պայմանները,
ե) ստացված բողոքները, դրանց վերաբերյալ կայացված որոշումները,
զ) մրցույթը չկայացած հայտարարելու կամ գործընթացը դադարեցնելու դեպքում` դրա հիմնավորումը,
է) գնումների հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները և պաշտոնները,
ը) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են գնումների հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները: Եթե գնումների հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները կամ ներկա մասնակիցները մրցույթի արդյունքների ամփոփման վերաբերյալ ունեն այլ կարծիք (հատուկ կարծիք), ապա այն գրավոր կցվում է արձանագրությանը: Մասնակիցները կարող են պահանջել կազմված արձանագրության պատճենը, որը գնումների հանձնաժողովը տրամադրում է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
21. Պայմանագիր կնքելու առաջարկը, պայմանագրի կատարման ապահովումը և պայմանագրի կնքումը
Պատվիրատուն, բացառությամբ սույն կարգի 21.2 կետում նախատեսված դեպքի, մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին ներկայացնում է պայմանագրի կատարման ապահովում տրամադրելու և պայմանագիր կնքելու առաջարկ:
Պատվիրատուն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին պայմանագրի կատարման ապահովում տրամադրելու և պայմանագիր կնքելու առաջարկ չի ներկայացնում, եթե նրա առաջարկած գինը համեմատելի չէ տվյալ պահին գործող շուկայական գներին: Պատվիրատուն եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է հաղթողին:
Պայմանագրի կատարման ապահովման չափը ապրանքների համար պետք է հավասար լինի պայմանագրի գնի տաս, իսկ աշխատանանքերի և ծառայությունների համար` քսան տոկոսին:
Եթե հաղթողը Պատվիրատուի կողմից պայմանագիր կնքելու մասին առաջարկ ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում պայմանագիրը և չի ներկայացնում պայմանագրի կատարման ապահովում, ապա նա զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից: Այդ դեպքում Պատվիրատուն կարող է հաղթող ճանաչել և երեք աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնել մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Եթե նա ևս Պատվիրատուի կողմից պայմանագիր կնքելու մասին առաջարկ ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում պայմանագիրը և չի ներկայացնում պայմանագրի կատարման ապահովում, ապա նա ևս զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից: Պատվիրատուն կարող է սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված սկզբունքով հաղթող ճանաչել և պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնել նաև մրցույթում հաջորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին` ըստ հերթականության:
Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում պայմանագրի կատարման ապահովումը պայմանագրի գործողության ավարտից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում հետ է վերադարձվում այն ներկայացնողին:
Եթե մրցույթում հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը կնքելուց հետո նրա կողմից խախտվում են պայմանագրի կատարման ժամկետները կամ որակական չափանիշները, և այդ պատճառով դադարեցվում է պայմանագրի գործողությունը, ապա հանձնաժողովը իրավասու է կատարել տվյալ ապրանքի, ծառայության կամ աշխատանքի հրատապ գնում:
IV. ՄՐՑՈւՅԹԸ ԿԱՄ ԳՆԱՆՇՈւՄՆԵՐԻ ՀԱՐՑՈւՄԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
22. Մրցույթը կամ գնանշումների հարցումը չկայացած հայտարարելու դեպքերը
22.1 Գնումների հանձնաժողովը մրցույթը կամ գնանշումների հարցումը հայտարարում է չկայացած, եթե.
ա) ոչ մի հայտ չի ներկայացվել,
բ) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի հրավերի կամ գնանմուշների հարցման պայմաններին,
գ) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով կամ գնանշումների հարցումով նախատեսված ապրանքների ձեռքբերումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:
22.2 Գնումների հանձնաժողովը կարող է դադարեցնել մրցույթը կամ գնանշումների հարցումը, եթե.
ա) առաջ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավոր չէր նախապես նախատեսել և որոնց պայմաններում անհնար է դարձել գնումների կատարումը,
բ) տեղի է ունեցել շուկայական գների էական փոփոխություն:
Գնումների հանձնաժողովը մրցույթը կամ գնանշումների հարցումը կարող է դադարեցնել դրանց իրականացման ցանկացած փուլում` այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնելով բոլոր մասնակիցներին:
23. Գնումների մասին հաշվետվությունը
Պատվիրատուն կատարված գնումների մասին պարտավոր է սահմանված ձևերին համապատասխան հաշվետվություն ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
V. ԲՈՂՈՔԱՐԿՈւՄՆԵՐ
24. Բողոքարկելու կարգը
24.1 Յուրաքանչյուր անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի և գնումների բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) և որոշումները:
24.2 Պատվիրատուն պարտավոր է արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկողմնակալորեն քննության առնել գնումների գործընթացին մասնակցող ցանկացած անձի բողոք` այդ անձանց նախապես տեղեկացնելով իր գործողությունների բողոքարկման ընթացակարգերի մասին:
Պատվիրատուն պարտավոր է գնումների գործընթացին մասնակցող անձանց տեղեկացնել, որ իր գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Պատվիրատուի դեմ բողոք ներկայացնելու վերջին ժամկետը գնանշումների հարցման կամ մրցույթի արդյունքների ամփոփման օրվան հաջորդող երրորդ աշխատանքնային օրն է:
Պատվիրատուն բողոքը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում բողոք ներկայացրած անձին գրավոր ծանուցում է.
ա) բողոքի մերժման դեպքում` դրա հիմնավորումը,
բ) բողոքի լրիվ կամ մասնակի բավարարման դեպքում` պատվիրատուի հետագա գործողությունները: