Մարտի մեկը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է։

1 Մարտ, 2024

          Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Օրվա առթիվ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությունում անցկացվեց քաղպաշտպանության համաշխարհային միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառում-դասընթաց: Միջոցառում–դասընթացի հիմնական նպատակն էր օդային հարձակման ժամանակ  «Օդային տագնապ» ազդարարման ազդանշանի դեպքում Ընկերության աշխատակիցների գիտելիքների գնահատումը հետևյալ գործողությունների վերաբերյալ.

  • ·        Արտադրական տարածքներում` դադարեցնելու բոլոր տեսակի աշխատանքները, անջատելու արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնելու սարքվորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվելու թաքստոցում:
  • ·        Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում` տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերելու անվտանգ աշխատակարգի և պատսպարվելու թաքստոցում։ 
  • ·       Ընկերությունում և հասարակական շենք-շինություններում գտնվելու դեպքում ուշադիր և հանգիստ լսելու համապատասխան հրահանգը մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվելու նշված երթուղով և պատսպարվելու թաքստոցում: 

Միջոցառում-դասընթացը  կազմակերպել էր քաղպաշտպանության շտաբը, որին ներկա էին Ընկերության  վարչության և արտադրամասերի աշխատակիցները: Միջոցառում-դասընթացն անցավ արդյունավետ և ուսումնական մթնոլորտում։

1709281425544.jpg (7.19 MB)1709281425376.jpg (8.10 MB)1709281425341.jpg (8.15 MB)