Այլընտրանքային (վերականգնվող) էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր են հանդիսանում փոքր ՀԷԿ-երը (ՓՀԷԿ) «Հայաստանի Փոքր հիդրոէներգետիկայի զարգացման սխեման» ներգրավում է 325 ՓՀԷԿ` 274 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 833 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ:
Ամբողջությամբ հանրապետության տնտեսական պոտենցիալը (հզորությունը) կազմում է մոտ 3.2 մլրդ կՎտ.ժամ , որից մոտ 1.6մլրդ կՎտ.ժամ արդեն իրացված են: Ընդ որում ՀՀ էներգետիկայի նախարարի խոսքերով, փոքր ՀԷԿ-երի գծով նախատեսված է մեծացնել արտադրության այժմյան ծավալները 75 ՄՎտ-ով, որը թույլ կտա յուրաքանչյուր տարի արտադրել 400 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Փոքր ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործման մեջ մտցնելը թույլ կտա նաև զգալիորեն թեթևացնել էներգահամակարգի բեռնվածությունը: Միաժամանակ կբարձրանա նրա անկախության և անվտանգության մակարդակը: Էլեկտրաէներգիա ստանալու մեկ այլ կարևեր այլընտրանքային աղբյուր է հանդիսանում քամին: Տարբեր տվյալներով հանրապետությունում հողմային էլեկտրակայանների օգտագործման պոտենցիալը գնահատվում է 1-1.2մլրդ կՎտ.ժամ : Ավելացնենք, որ երկրում արդեն ստեղծվում են պայմաններ վերականգնվող էներգետիկայի մեջ լրացուցիչ ներդրումների ներգրավման համար: Այսպես, վերջերս ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է Հայաստանի ՀԷԿ-երի համար նոր առաքման սակագին` 4.5 ամերիկյան ցենտ առաջվա 3 ցենտի փոխարեն: Բարձրացված է նաև հողմային էլեկտրակայանների համար առաքման սակագինը` 5 ամերիկյան ցենտից մինչև 7-ը:
Հայաստանի ուրիշ այլընտրանքային էլեկտրակայանները ներկայացված են արևային ջրատաքացուցիչ կայանքներով (ԱՋԿ), հողմաէներգետիկական նախագծերով, կենսագազային կայանքներով: