Հիդրոէլեկտրակայանների Սևան-Հրազդանյան Կասկադ
Գրաֆիկ 1.Հիդրոէլեկտրակայանների Սևան-Հրազդանյան Կասկադի հզորությունների կառուցվածքը
Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադը բաղկացած է 6 հիդրոէլեկտրակայաններից: Վերջիններս կառուցված են Հրազդան գետի և Արարատյան դաշտավայրի նախալեռների 100հազ. հա. հողերի ոռոգման ջրանցքների երկայնքով: Ամենաբարձր կետում գտնվում է Սևան ՀԷԿ-ը, որը բաց է թողնում ջուրը Սևանա լճից, կատարելով նաև ոռոգման կարիքների համար ջրի բացթողման կարգավորիչի դերը: Կասկադը եզրափակում է Երևանյան ՀԷԿ-ը, որը գտնվում է անմիջապես Երևանում: ՀԷԿ-երի Սևան-Հրազդանյան կասկադը ունի 550ՄՎտ տեղակայված հզորություն:
Հիդրոէլեկտրակայանների Որոտանյան կասկադ
Գրաֆիկ 2.Որոտանյան կասկադի ՀԷԿ-երի հզորությունների կառուցվածքը
ՀԷԿ Որոտանյան կասկադը բաղկացած է 3 հիդրոէլեկտրակայաններից` կառուցված Որոտան գետի երկայնքով: Ամենաբարձր կետում գտնվում է Սպանդարյան ՀԷԿ-ը՝ նիշ 1694մ, հետո Շամբի ՀԷԿ-ը 1327.8մ մակարդակով: Կասկադը եզրափակում է Տաթևի ՀԷԿ-ը 730մ մակարդակով: Սպանդարյան ՀԷԿ-ը իր ջրամբարով համակարգում դարձավ հիմանական էներգակարգավորիչ կայան:Հիդրոէլեկտրակայանների Որոտանյան կասկադի տեղակայված հզորությունը 405 ՄՎտ է: