Այսօր Հայաստանում առկա են վեց խոշոր արտադրող ընկերություն, որոնք արտադրում են Հայաստանի ամբողջ էլետրաէներգիայի 90%` Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) (աշխատող էներգաբլոկի դրվածքային հզորությունը` 407,5 ՄՎտ) ՙՀրազՋԷԿ՚_ը (դրվածքային հզորությունը 1110ՄՎտ, աշխատանքային հզորություն` 760ՄՎտ), Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ (դրվածքային հզորությունը` 550ՄՎտ), Որոտանի ՀԷԿ-երի կասկադը (դրվածքային հզորությունը` 405ՄՎտ), 230ՄՎտ հզորություն ունեցող շոգեգազային էներգաբլոկով Երևանի ՋԷԿ-ը, 440ՄՎտ հզորություն ունեցող շոսգեգազային էներգաբլոկով ՙՀրազդան-5՚ կայանը; 50ՄՎտ հզորություն ունեցող Վանաձորի ՋԷԿ-ը պարապուրդում է և կարող է թողարկվել միայն Վանաձորի քիմիական կոմբինատը վերագործարկելու դեպքում: Առկա են նաև փոքր հզորություն ունեցող հիդրոկայաններ` 70ՄՎտ ընդհանուր հզորությամբ:
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հանդիսանում է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի բազային կայան: Ատոմային կայանը ամեն տարի երկու-երեք ամսով կանգնում է պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման և վառելիքի լիցքավորման համար: Այդ ժամանակահատվածում Հայաստանի ներքին սպառման համար հիմնական փոխարինող հզորություն է հանդիսանում ՀրազՋԷԿ-ը:
Հայաստանի ներքին շուկայում ՀրազՋԷԿ-ը ունի կարգավորող (եզրափակող) կայանի կարգավիճակ: Ներքին սպառման համար կայանը արտադրում է էլեկտրաէներգիա միայն Հայաստանի էներգահամակարգում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի առկայության դեպքում (հիմնականում աշուն-ձմեռ ժամանակաընթացքում և ատոմակայանի պարապուրդի ժամանակահատվածում): Միևնույն ժամանակ ՀրազՋԷԿ-ը ունի բացառիկ նշանակություն էլեկտրաէներգիայի արտահանման համար: