Հայաստանի էներգահամակարգը: Ռեֆորմներ և վերակազմավորումներ
Էներգետիկ ճգնաժամի սկզբնական շրջանում, 1992թ-ում,. էներգետիկ ճյուղի ապամենաշնորհացման և ռեֆորմացման ընթացքի կառավարման և կազմակերպման առդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձևավորվել է ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարությունը: Ընդհուպ մինչև 1995թ. դեկտեմբերը էներգետիկայի ոլորտում պահպանվում էր «Հայէներգո» պետհիմնարկության մենաշնորհը:
Ի հայտ են եկել թերություններ, որոնք առաջին հերթին պայմանավորված են եղել էներգետիկ ճգնաժամով: Այդ թերություններից կարելի է առանձնացնել սպառողների էներգամատակարարման ծայրահեղ անկայուն ռեժիմները, կայանների սեփական կարիքների սպառման և համակարգում էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների մակարդակի կտրուկ բարձրացումը, էլեկտրաէներգիայի որակի կտրուկ նվազումը` հաճախականության և լարման գծով; արտադրության կատարողական կարգապահության և կուլտուրայի անչափ ցածր մակարդակը; պայմանագրային պարտավորությունների, էլեկտրաէներգիայի օգտագործման կանոնների և այլ կանոնների ու նորմերի զանգվածային խախտումները; համակարգ ստեղծող հաղորդիչ ցանցերի շառավիղային կառուցվածքը (радиализация) էներգահամակարգի աշխատանքի վթարայնության բարձրացումը ռելեական պաշտպանության արդյունավետության նվազման պատճառով; գերբեռնվածության պատճառով բաշխիչ ցանցերում մեծ քանակությամբ ուժային սարքաորումների շարքից դուրս գալը; սպառվող էլեկտրաէներգիայի համար վճարների հավաքագրման չափազանց ցածր մակարդակը և այլն: Տեղի էր ունենում համակարգի հիմնական ֆոնդերի մաշման և կորուստների ինտենսիվ ընթացք:
1995թ. դեկտեմբերին իրականացվեց Հայկական էներգահամակարգի ապակենտրոնացումը`էլեկտրաէներգիայի բաշխման և մանրածախ վաճառքի վերաբերյալ գործառույթները փոխանցվեցին տարածքային բաշխիչ ցանցերին, իսկ արտադրության վերաբերյալ բոլոր խնդիրները` անկախ, պոտենցիալ մրցունակ արտադրող ձեռնարկություններին, էլեկտրաէներգիայի հաղորդումը և մեծածախ վաճառքը ամրագրվեցին փոխադրող ընկերությանը:
Ապակենտրոնացման առաջին փուլի սկզբնական ընթացաշրջանը ուներ հետևյալ առանձնահատկություններ ` որոշ էլեկտրակայաններ (ՀԷԿ-երի Որոտանյան կասկադ, ԵրՋԷԿ, Վանաձորի ՋԷԿ, փոքր ՀԷԿ-եր) օրական կտրվածքով ռեժիմների կարգավորումը ապահովելու համար թողնվեցին «Հայէներգոյի» կազմում:
Էլեկտրաբաշխիչ ձեռնարկություններում ծայրահեղ ծանր իրավիճակը (հսկողության և հաշվառման փաստացի բացակայությունը, օգտագործված էլեկտրաէներգիայի համար վճարների հավաքագրման ցածր մակարդակը` մինչև 25%, զանգվածային հափշտակությունները, բազմակի գերբեռնվածությունները ցանցերում և որպես հետևանք ` վթարներ, ուժային և օժանդակ սարքավորումների շարքից դուրս գալը և այլն) հանգեցրեց 1996թ. 64 ցանցային պետական ձեռնարկություններ կազմավորելու մասին որոշում ընդունելուն: Այդ ձեռանրկությունների վրա դրվեցին հատուկ պարտավորություններ և համար պատասխանատվություն էլեկտրաէներգիայի համար, որպես ապրանքի տեսակ):
1997թ. ընդունվեց ՀՀ օրենքը «Էներգետիկայի մասին», որը գործում էր մինչև 2007թ. «Էներգետիկայի մասին» ՀՀ թարմացված օրենքի ընդունելը:
Այդ օրենքի հիման վրա նույն թվականին ստեղծվեց ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, որին փոխանցվեցին նախկին միջգերատեսչական սակագնային հանձնաժողովի լիազորությունները: ՀՀ նախագահի կողմից նշանակվող նոր հանձնաժողովը կոչված էր կարգավորել էներգետիկ ոլորտի սուբյեկտների փոխհարաբերությունները, սահմանել էներգետիկ ծառայությունների սակագները` հաշվի առնելով արտադրողների և այդ ծառայությունների սպառողների շահերը, աջակցել մրցունակ ծառայությունների ձևավորմանը և զարգացմանը: 2003թ.-ից այլ ոլորտների կարգավորող գործառույթների փոխանցման կապակցությամբ վերոհիշյալ հանձնաժողովը վերակազմավորվեց ՀՀ բնական մենաշնորհներ կարգավորող հանձնաժողովի:
Այդ փուլի կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում էներգահամակարգի ռեժիմների կառավարման օպերատիվ կատարողական կարգապահության բարձրացումը: Խնդիրը առավել սուր է դարձել ՀԱԷկ երկրորդ բլոկի կրկնակի թողարկումից հետո: Հուսալի և անխափան էլեկտրամատակարարման խնդիրը մղվեց երկրորդ պլան, զիջելով առաջնությունը ամբողջությամբ էներգահամակարգի և մասնավորապես ՀԱԷկ-ի կայուն, հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման խնդրին: Էներգահամակարգի վերականգնման և տեխնիկական վիճակի բարելավման նպատակով գործի դրվեցին վարկային միջոցները և տարբեր երկրների կառավարությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ցուցաբերվող տեխնիկական օգնությունը:
Հիմնական գերակայությունները տրվեցին ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանը և համակարգ ստեղծող ցանցի առավել պատասխանատու հատվածներում մաշված բարձրավոլտ անջատիչների փոխարինմանը: Անցկացված ռեֆորմների և վերափոխումների արդյունքները ազդեցություն ունեցան էներգահամակարգի գործունեության բոլոր ուղղությունների և Հայաստանի ամբողջ տնտեսության վրա: Ոլորտի ապակենտրոնացումը խթանել է ֆինանսական կարգապահության ուժեղացումը, սպառվող էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկողության համակարգի կատարելագործումը, էլեկտրաէներգիայի տեխնիկական և առևտրային կորուստների նվազեցման ծրագրի մշակումը և այլն: Ոլորտի ֆինանսական վիճակի բարելավումը թույլ է տվել ՀՀ էներգետիկայի նախարարությանը ակտիվացնել էներգահամակարգի բարոյապես և ֆիզիկապես մաշված հիմանական ֆոնդերի պահպանությանը ուղղված ջանքերը:
Էլեկտրաէներգիայի բաշխման և մանրածախ առևտրի ոլորտը այն տեսքով, որով այն եղել էր կազմակերպված նախորդ կառուցվածքում, գոյություն ունեցավ կարճ ժամանակ: Համախմբելու ինտենսիվ ընթացքի արդյունքում 64 մանր անարդյունավետ գործող ցանցային ձեռնարկությունների փոխարեն ստեղծվեցին 11 խոշոր, հետագայում միացած և դարձած 4 տարածքային , իսկ 2002թ.-ից Հայաստանի միասնական բաշխիչ էլեկտրական ցանց (ՀԷՑ):
ՀՀ էլեկտրաէներգետիկ սեկտորի ամբողջությամբ ապակենտրոնացված կառուցվածքը թույլ տվեց սկսել սեփականաշնորհման պլանի իրականացումը: Սկզբից սեփականաշնորհվեցին 11 փոքր ՀԷԿ-եր: 2002թ. ՙՄիդլենդ ռեսորսիզ հոլդինգ ԼՏԴ՚ արտասահմանյան մասնավոր ընկերության կողմից սեփականաշնորհվեց ՀԷՑ-ը:
Զարգացման հիմնական ուղղությունները
Հետագա զարգացման համար հիմնական նշանակություն ունի ՀՀ բնական մենաշնորհների կարգավորող հանձնաժողովի կողմից մշակած էլեկտրաէներգիայի և հզորության մեծածախ շուկայի բարենորոգման հայեցակարգը: Նշված հայեցակարգին համապատասխան էլեկտրական էներգիայի շուկայի բարենորոգման առաջին փուլում իրականացվում է հարկադրական փուլի ձևանմուշը: Պայմանագրային փոխհարաբերությունների հիմնական կողմեր են հանդիսանում մի կողմից էլեկտրաէներգիայի ինքնուրույն արտադրողներն ու ներկրողները, իսկ մյուս կողմից միասնական բաշխիչ ընկերությունը: ՙԲարձավոլտ էլեկտրական ցանցեր՚, ՙԷլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր՚ և ՙՀաշվարկային կենտրոն՚ ձեռնարկությունները հանդիսանում են շուկայի լիարժեք մասնակիցներ և տրամադրում են էլեկտրաէներգիայի փոխանցման տեխնիկական և տնտեսական կարգավարման, ինչպես նաև հաշվառման և հաշվարկման ծառայություններ մեծածախ շուկայում: Բացառությամբ արտաքին առևտրային գործարքների, բոլոր գործառույթային մակարդակներում սակագների ձևավորումն ու հաստատումը պահպանվում է Հանձնաժողովի իրավասությունների ներքո:
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման հետագա փուլերում նախատեսվում է նրա փուլային բացումը: Կարգավորումը կպահպանվի էներգետիկայի այն ենթահատվածներում, որոնք հանդիսանում են բնական մենաշնորհներ:
Տնտեսական ճգնմաժամից ելքը, մակրոտնտեսական աճի կայուն միտումը թույլ տվեցին կենտրոնացնել ուշադրությունը վառելիքաէներեգետիկ համալիրի զարգացման հարցերի վրա:
Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս հանրապետության էներգետիկ անվտանգությանը և էներգետիկ անկախությանը, որոնք անհրաժեշտ են երկրի հետագա կայուն զարգացման համար: Էներգետիկայի զարգացման բազմաբնույթ ծրագրերի, ինչպես նաև տարբեր նպատակային ծրագրերի հիմքում դրված է երկրի էներգետիկ անվտանգության ողջամիտ մակարդակի հայեցակարգի ապահովումը:
Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարությունը ներառվում է`
Այդ ռազմավարական սկզբունքների վրա հիմնվելով էներգետիկայի զարգացումը նախատեսում է`
Հիդրոէներգետիկայի ոլորտում`
Ջերմաէներգետիկայի ոլորտում`
Գազային էներգետիկայի ոլորտում`
Միջուկային էներգետիկայի ոլորտում`