2018 թվականի հուլիսի 13-ին, ժամը 1500, Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում տեղի կունենա դասական ձևի աճուրդ, որը կանցկացվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:
Աճուրդի կազմակերպիչը «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն է:
Աճուրդի Լոտ-001` «Ռուս-Հայկական բարեկամության տուն» (նախկին` «Էներգետիկների պալատ») շենքը, որը գտնվում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում:
շենքը կառուցվել է 1979թ.,
շենքը հարակից հողամասով կազմում է 0,372 հա,
շենքի պատերը արտաքինից կառուցված են սրբատաշ շարվածքով կարմիր գույնի տուֆ քարից,
տանիքը կառուցված է անցքավոր ե/բետոնե սալերով,
ծածկը հարթ է`երեսպատված իրանական ռուբերոիդ ջրապաշտպանիչ շերտով,
շենքը 3 հարկանի է` ներառյալ նկուղային հարկը,
շենքի մակերեսը ըստ արտաքին չափումների - 1730 մ2,
շենքի մակերեսը ըստ ներքին չափումների - 2925 մ2, այդ թվում.
- 1-ին հարկի ներքին մակերեսը - 1423 մ2, 600 տեղով կինոհամերգային դահլիճով և բեմով,
- 2-րդ հարկի ներքին մակերեսը 510 մ2,
- ձեղնահարկի ներքին մակերեսը 510մ2,
- նկուղային հարկի մակերեսը 476 քառ. մետր է:
«Ռուս-Հայկական բարեկամության տուն» շենքի մեկնարկային գինը սահմանված է
140 (հարյուր քառասուն) միլիոն դրամ, ներառյալ հարկերը:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- աճուրդի մասնակցության հայտը,
- աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը,
- ֆիզիկական անձը` անձնագրի պատճենը, կազմակերպությունը` վկայականի պատճենը:
Աճուրդում հաղթողի ընտրությունը կկատարվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք մինչև աճուրդի անցկացման օրը կկատարեն վճարում 20 000 (քսան հազար) դրամի չափով:
Աճուրդի անցկացման կանոնակարգին և «Ռուս-Հայկական բարեկամության տուն» շենքի տեխնիկական վիճակին կարելի է ծանոթանալ մինչև աճուրդի օրը, աշխատանքնային օրերին ժամը 1000 -1600 , ֆաքս` 0223 6-07-14, հեռ.ª 091 21 63 25:
Աճուրդի մասնակցության հայտի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ: