Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Օրվա առթիվ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությունում սույն թվականի մարտի 6-ին անցկացվեց քաղպաշտպանության համաշխարհային միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառում-դասընթաց: Միջոցառում–դասընթացի ընթացքում Ընկերության անվտանգության և վերահսկողության բաժնի քաղաքացիական պաշտպանության տեսուչ Վաղինակ Հարությունյանը ներկայացրեց քաղաքացիական պաշտպանության ստեղծման պատմությունը և քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները։
Մասնավորապես, օդային հարձակման ժամանակ «Օդային տագնապ» ազդարարման ազդանշանի դեպքում գնահատվեց Ընկերության աշխատակիցների գիտելիքները հետևյալ գործողությունների վերաբերյալ.
Միջոցառում-դասընթացը կազմակերպել էր քաղպաշտպանության շտաբը, որին ներկա էին Ընկերության վարչության, արտադրամասերի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի փրկարար ջոկատի աշխատակիցները: Միջոցառում-դասընթացն անցավ արդյունավետ և ուսումնական մթնոլորտում։