«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ հիմնադրվել է ՌԴ դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալության 2004թ. սեպտեմբերի 1-ի No 291-ռ կարգադրության համապատասխան:
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ ստեղծվել է Հայաստանի պետական պարտքի մարման դիմաց Ռուսաստանի Դաշնությանը, որպես սեփականություն փոխանցված Հրազդանի ջերմային էլեկտրակայանի գույքային համալիրը ընկերության կանոնադրական կապիտալին ներդնելու միջոցով: