2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությունում անցկացվեց «Օդային տագնապ» ազդարարման ազդանշանի վարժանք։

16 Հոկտեմբեր, 2024

2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությունում անցկացվեց «Օդային տագնապ» ազդարարման ազդանշանի վարժանք։

Վարժանքի հիմնական նպատակն էր օդային հարձակման ժամանակ  «Օդային տագնապ» ազդարարման ազդանշանի դեպքում Ընկերության աշխատակիցների գիտելիքների գնահատումը, օդային հարձակման դեպքում վարվելակերպի կանոնների կիրառումը հետևյալ գործողությունների վերաբերյալ.

  •     Արտադրական տարածքներում` դադարեցնելու բոլոր տեսակի աշխատանքները, անջատելու արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնելու սարքվորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվելու ապաստարանում:
  •     Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում` տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերելու անվտանգ աշխատակարգի և պատսպարվելու ապաստարանում։ 
  •    Ընկերությունում և հասարակական շենք-շինություններում գտնվելու դեպքում ուշադիր և հանգիստ լսելու համապատասխան հրահանգը մոտակա ապաստարանի տեղակայման և դրան հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվելու նշված երթուղով և պատսպարվելու ապաստարանում: 

Վարժանքը  կազմակերպել էր Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության քաղպաշտպանության շտաբը, որին մասնակցում էին Ընկերության   աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի փրկարար ջոկատի  աշխատակիցները: Վարժանքն անցավ արդյունավետ և ուսումնական մթնոլորտում։