«ՀրազՋԷԿ» ԲԲԸ հայտարարում է մետաղական թիթեղից 4 (չորս) հատ յուրաքանչյուրը 20 000 խոր.մետր տարողությամբ (մեկ բաքի քաշը մոտ 330 տոննա է) մազութի պահպանման բաքեր, առանց օժանդակ նյութերի և սարքավորումների (խողովակներ, աստիճանավանդակներ, փականներ և այլ մետաղակ

6 Նոյեմբեր, 2018

2018 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 1500, Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում տեղի կունենա  դասական ձևի աճուրդ, որը կանցկացվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:

Աճուրդի կազմակերպիչը «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն է:

Աճուրդի Լոտ-001` մետաղական թիթեղից 4 (չորս) հատ յուրաքանչյուրը 20 000 խոր.մետր տարողությամբ (մեկ բաքի քաշը մոտ 330 տոննա է) մազութի պահպանման բաքեր, առանց օժանդակ նյութերի և սարքավորումների (խողովակներ, աստիճանավանդակներ, փականներ և այլ մետաղական կոնստրուկցիաներ):

Բաքերի ապամոնտաժման, տեղափոխման և նրանում առկա մեռյալ մազութի մնացորդի մաքրման և «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում պահեստավորման աշխատանքները պետք է կատարվեն աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի  ուժերով ու միջոցներով:

Բաքերի 1(մեկ) տոննա մետաղի մեկնարկային գինը սահմանված է 202500 (երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր)  դրամ` ներառյալ բոլոր հարկերը:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկալացնել հետևյալ փաստաթղթերը.

- աճուրդի մասնակցության հայտը,

- աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը:

Աճուրդում հաղթողի ընտրությունը կկատարվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձիք, որոնք մինչև աճուրդի անցկացման օրը կկատարեն վճարում 20 000 (քսան հազար) դրամի չափով:

Աճուրդի անցկացման կանոնակարգին և բաքի տեխնիկական վիճակին կարելի է ծանոթանալ մինչև աճուրդի օրը, աշխատանքային օրերին ժամը 1000-1600, ֆաքս` 0223 6-07-14, հեռ. 093-93-22-33, էլ.փոստ` info@raztes.am:

Աճուրդի մասնակցության հայտի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մինչև 20.11.2018 թ. ժամը 1430-ը: