«ՀրազՋԷԿ» ԲԲԸ հայտարարում է աճուրդ -վաճառք «Ռուս-Հայկական բարեկամության տուն» (նախկին` «Էներգետիկների պալատ») շենքի համար, որը գտնվում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում:

9 Հունիս, 2018

2018 թվականի հունիսի 25-ին, ժամը 1500, Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում տեղի կունենա  դասական ձևի աճուրդ, որը կանցկացվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:

Աճուրդի կազմակերպիչը «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն է:

Աճուրդի Լոտ-001` «Ռուս-Հայկական բարեկամության տուն» (նախկին` «Էներգետիկների պալատ») շենքը, որը գտնվում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում:

շենքը կառուցվել է 1979թ.,

շենքը հարակից հողամասով կազմում է 0,372 հա,

շենքի պատերը արտաքինից կառուցված են սրբատաշ շարվածքով կարմիր գույնի տուֆ քարից,

տանիքը կառուցված է անցքավոր ե/բետոնե սալերով,

ծածկը հարթ է`երեսպատված իրանական ռուբերոիդ ջրապաշտպանիչ շերտով,

շենքը 3 հարկանի է` ներառյալ նկուղային հարկը,

շենքի մակերեսը ըստ արտաքին չափումների - 1730 մ2,

շենքի մակերեսը ըստ ներքին չափումների - 2925 մ2, այդ թվում.

-        1-ին հարկի ներքին մակերեսը - 1423 մ2, 600 տեղով կինոհամերգային դահլիճով և բեմով,

-        2-րդ հարկի ներքին մակերեսը 510 մ2,

-        ձեղնահարկի ներքին մակերեսը 510մ2,

-        նկուղային հարկի մակերեսը 476 քառ. մետր է:

«Ռուս-Հայկական բարեկամության տուն» շենքի մեկնարկային գինը սահմանված է

156 (հարյուր հիսունվեց) միլիոն դրամ, ներառյալ հարկերը:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

- աճուրդի մասնակցության հայտը,

- աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը,

- ֆիզիկական անձը` անձնագրի պատճենը, կազմակերպությունը` վկայականի պատճենը:

Աճուրդում հաղթողի ընտրությունը կկատարվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք մինչև աճուրդի անցկացման օրը կկատարեն վճարում 20 000 (քսան հազար) դրամի չափով:

Աճուրդի անցկացման կանոնակարգին և «Ռուս-Հայկական բարեկամության տուն» շենքի տեխնիկական վիճակին կարելի է ծանոթանալ մինչև աճուրդի օրը, աշխատանքնային օրերին ժամը 1000 -1600 , ֆաքս` 0223  6-07-14, հեռ.՝ 091 21 63 25:

Աճուրդի մասնակցության հայտի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ: